Red Bridge Yerevan համալիր
Red Bridge Yerevan համալիրը գտնվում է պատմամշակութային հուշարձան հանդիսացող Կարմիր կամրջի հարևանությամբ Երևանի կենտրոնի ամենագողտրիկ և ամենահանգիստ հատվածում` Հրազդան գետի ափին։ Մեր համալիրը իդեալական է և՛ բիզնեսի, և՛ հանգստի համար՝ առաջարկելով հարմարավետ հյուրանոցային սենյակներ, ընդարձակ ապարտամենտներ և հագեցած կոնֆերանս դահլիճներ հանդիպումների անցկացման համար։ Համտեսեք հայկական խոհանոցի համեղ ուտեստները մեր ռեստորանում, հանգստացեք մեր սպա կենտրոնում՝ օգտվելով տարբեր թերապիաներից, մարզվեք մեր գերհագեցած մարզասրահում, ճաշակեք մեր գինու և կոնյակի մառանում առաջարկվող ընտիր խմիչքները, իսկ մեր փոքրիկ հյուրերը կարող են զվարճանալ ու իրենց ժամանակն անցկացնել մանկական սենյակում։