Գլխավոր / Ռեստորան
Ռեստորան
Հրավիրում ենք Ձեզ վայելելու հայկական խոհանոցի համեղ և բազմազան ուտեստները՝ գետի ափին գտնվող մեր գեղատեսիլ ռեստորանում։ Սկսեք Ձեր օրը նախաճաշով՝ պատրաստված յուրաքանչյուր քիմքին համապատասխան թարմ ուտեստների լայն տեսականիով։ Բուսակեր հյուրերի համար ուրախ ենք առաջարկել առավելագույն հոգատարությամբ պատրաստած հատուկ ճաշացանկը: Իսկ փոքրիկները վստահաբար կվայելեն մեր մանկական ճաշացանկը, որը ներառում է իրենց կողմից սիրված համեղ և առողջարար ուտեստներ։ Մեր ռեստորանը նաև կատարյալ վայր է Ձեր հատուկ միջոցառումների անցկացման համար: Անկախ նրանից դուք նշում եք ծննդյան, տարելիցի կամ այլ կարևոր միջոցառում, մենք կապահովենք անմոռանալի մթնոլորտ, որը ամբողջովին կհամապատասխանի Ձեր ցանկություններին։ Ինչպես նաև կարող եք վայելել մեր նրբագեղ ռեստորանի ուտեստները անմիջապես Ձեր սենյակում։
Սեղան ամրագրելու կամ միջոցառում կազմակերպելու համար խնդրում ենք զանգահարել՝ +374 77 699919։
Ռեստորանի աշխատանքային ժամերն են՝
Նախաճաշ՝ 08:00–11:00
Ռեստորան՝ 12:00–23:00