ՍՊԱ (Շուտով)
ՍՊԱ (Շուտով)
Մեր սպա կենտրոնը Ձեր հանգիստը կատարյալ դարձնելու լավագույն վայրերից մեկն է, որտեղ մեր հմուտ մասնագետները հոգ կտանեն Ձեր մարմնի լիարժեք խնամքի մասին, իսկ հանգիստ և խաղաղ մթնոլորտը կօգնի ազատվել ամենօրյա սթրեսից։ Եթե ցանկանում եք հանգստանալ կամ թարմանալ, ապա մեր սպան կատարյալ վայր է Ձեզ համար:
Ռեստորան
Ռեստորան
Հրավիրում ենք Ձեզ վայելելու հայկական խոհանոցի համեղ և բազմազան ուտեստները՝ գետի ափին գտնվող մեր գեղատեսիլ ռեստորանում։ Սկսեք Ձեր օրը նախաճաշով՝ պատրաստված յուրաքանչյուր քիմքին համապատասխան թարմ ուտեստների լայն տեսականիով։ Բուսակեր հյուրերի համար ուրախ ենք առաջարկել առավելագույն հոգատարությամբ պատրաստած հատուկ ճաշացանկը: Իսկ փոքրիկները վստահաբար կվայելեն մեր մանկական ճաշացանկը, որը ներառում է իրենց կողմից սիրված համեղ և առողջարար ուտեստներ։ Մեր ռեստորանը նաև կատարյալ վայր է Ձեր հատուկ միջոցառումների անցկացման համար: Անկախ նրանից դուք նշում եք ծննդյան, տարելիցի կամ այլ կարևոր միջոցառում, մենք կապահովենք անմոռանալի մթնոլորտ, որը ամբողջովին կհամապատասխանի Ձեր ցանկություններին։ Ինչպես նաև կարող եք վայելել մեր նրբագեղ ռեստորանի ուտեստները անմիջապես Ձեր սենյակում։
Լողավազան և մարզասրահ (Շուտով)
Լողավազան և մարզասրահ (Շուտով)
Հյուրանոցում գործում է ընդարձակ բացօթյա լողավազան և գերժամանակակից մարզադահլիճ, որը հագեցած է նորագույն մարզասարքերով։ Մենք պատրաստ ենք ապահովել բոլոր անհրաժեշտ հարմարությունները՝ անկախ նրանից դուք ցանկանում եք զովանալ լողավազանում, թե պահպանել Ձեր ֆիզիկական կազմվածքը։ Իսկ լողավազանի տարածքում գտնվող բարում կարող եք վայելել զովացուցիչ ըմպելիքների բազմազանություն՝ դասական կոկտեյլներից մինչև թարմ պատրաստված սմուզիներ։ Սա կատարյալ վայր է լողալուց կամ մարզվելուց հետո հանգստանալու համար:
Խորհրդակցությունների սենյակ
Խորհրդակցությունների սենյակ
Մեծ և փոքր կոնֆերանս սրահները, հագեցած ժամանակակից բոլոր սարքավորումներով, Ձեր միջոցառումների անցկացման համար հիանալի տարբերակ են։ Մեծ կոնֆերանս սրահը կարող է հյուրընկալել մինչև 70 անձ, փոքր սրահը՝ մինչև 12 անձ։
Հայկական Գինու և Կոնյակի մառան (Շուտով)
Հայկական Գինու և Կոնյակի մառան (Շուտով)
Հայկական գինու և կոնյակի մառան Համտեսեք տեղական խաղողի լավագույն տեսակներից պատրաստված գինիները և բացահայտեք համաշխարհային ճանաչում ունեցող հայկական կոնյակը մեր գինու և կոնյակի մառանում։ Անկախ նրանից ՝ գինու և կոնյակի սիրահար եք թե պարզապես ցանկանում եք համտեսել նոր բան, մեր մառանը կատարյալ վայր է հանգստանալու և բացահայտելու հայկական գինեգործության և կոնյակի արտադրության հարուստ ավանդույթները։
Մանկական սենյակ
Մանկական սենյակ
Մենք հոգացել ենք նույնիսկ մեր փոքրիկ հյուրերի հանգիստը ավելի հետաքրքիր և զվարճալի դարձնելու համար՝ նրանց համար ստեղծելով մի փոքրիկ խաղային անկյուն հագեցած բոլոր անհրաժեշտ հարմարություններով։
Տրանսֆեր
Տրանսֆեր